Այսօր: Կիրակի, 17 Նոյեմբերի 2019թ.
Ազատավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 32
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱԶԱՏԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
10.11.19 ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՕՐ

1996թ. նոյեմբերի 10-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետությունում կազմավորվեց տեղական ինքնակառավարման համակարգը: Այսօր լրանում է տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման 23-րդ տարին:Ազատավանի համայնքապետարանը շնորհավորում է տեղական ինքնակառավարման մարմիններին, համայնքային ծառայողներին, ավագանու անդամներին տոնի կապակցությամբ։

04.10.19 Ազատավան համայնքի համայնքապետ ՝ Պետիկ Ղազարյանի ուղերձը ուսուցչի օրվա առթիվ։

Հարգելի ուսուցիչներ ,սրտանց շնորհավորում եմ Ձեզ ուսուցչի օրվա կապակցությամբ։Ամեն երեխայի գիտակցական կյանքը հենց ձեզանով է սկսվում։Դուք մեր ապագա սերունդների սրտերում սերմանում եք հայրենասիրություն ու նվիրում,ձեր այսօրվա սաները վաղը կերտելու են մեր երկրի պատմությունը՝ դառնալով նրա զինվորը,մտավորականը,աշխատավորն ու մշակը։
Այս մեծ ու շնորհակալ աշխատանքը արժանի է մենաբարձր գնահատանքի։Մենք գիտակցում ենք , որ ուսուցիչները մեծ եռանդ ու ջանք են ներդնում նոր սերնդի կրթման,դաստիարակման գործում ։Պետք է հարգել ու գնահատել ուսուցչի անձնվեր ու պատասխանատու աշխատանքը։
Շնորհավոր տոնդ,սիրելի՛ ուսուցիչ։
Եղիր առողջ,բարի ու համբերատար,գեղեցիկ ու հմայիչ։Քեզ անսպառ ուժ ու եռանդ։

01.06.19 Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է

Շնորհավորում ենք բոլոր մանուկներին, մաղթում նրանց անհոգ մանկություն, թող աշխարհի բոլոր անկյուններում մանուկները լինեն երջանիկ, նրանց գլխավերևում երկինքը պայթի միայն հրավառություններից ու պատերազմներին էլ նրանք ծանոթանան միայն պատմության դասագրքերից:

24.05.19 Շնորհավոր Վերջին զանգ…

Ազատավան համայնքի ղեկավար՝ Պետիկ Ղազարյանը շարունակելով տարիների ավանդույթը ,դպրոցական վերջին զանգի կապակցությամբ շնորհավորել է շրջանավարտներին և հանձնել նվերներ։

 

23.03.19 Համապետական շաբաթօրյակը Ազատավան համայնքում:

Այսօր`«Մաքուր Հայաստան» ծրագրի մարտի 23-ի համապետական շաբաթօրյակի շրջանակներում առավոտյան ժամը 10-00-ից Ազատավան համայնքում մեկնարկեց համապետական շաբաթօրյակ

1


Բոլորը
Տեսահոլովակ
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, գ. Ազատավան

093030002,094612206

azatavan.ararat@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԶԱՏԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner