Այսօր: Հինգշաբթի, 9 Ապրիլի 2020թ.
Ազատավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱԶԱՏԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
19.03.20 Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հարգելի ազատավանցիներ, երկրում կորոնավիրուսի համաճարակի պատճառով հայտարարված արտակարգ դրության օրերին խնդրում ենք համայնքապետարան այցելել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Տեղեկանքի, հողի հարկի, գույքահարկի, և այլ հարցերի դեպքում զանգահարել համապատասխան աշխատակցին

ԱԶԱՏԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

 

21.02.20 ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ

Հարգելի Ազատավանցիներ հրավիրում ենք Ձեզ մասնակցելու 2019թ տարեկան կատարողականի և մանկապարտեզի տարածքի ցանկապատի և լոկալ ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքների սուբվենցիոն հայտի քննարկմանը։
Հանրային քննարկումը տեղի կունենա փետրվարի 24-ին, ժամը 12-00-ին։

10.01.20 ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
Սիրելի Ազատավանցիներ ի սրտե շնորհավորում եմ բոլորիս գալիք Ամանորի կապակցությամբ՝ մաղթելով աննկուն կամք,համբերություն և երազանքների իրականացում։Նոր տարին իր հետ բերում է նոր հույսեր,նոր սպասումներ։ Համայնքում յուրաքանչյուր ընտանիք ունի իր սպասումներն ու ծրագրերը,իր հոգսերն ու իր երջանկությունը։ Շատերը սպասում են բանակից որդու վերադարձին,ոմանք՝ իրենց օջախի շինարարության ավարտին, ոմանք՝ նորածնի մանկան ճիչն ու բերկրանքն են ակնկալում և այսպես շարունակ։Ցանկանում եմ , որ 2020 թվականը ամեն մի ազատավանցու համար լինի կայուն տարի բոլոր առումներով ։ԵՎ այն ծրագրերն ու գործերը, որոնք ինչ-ինչ պատճառներով չիրկանացան,գալիք տարի կյանքի կոչվեն։ Մնում է միայն մաղթել բոլորիս , որ 2020 թվականին այնպես ապրենք ... Մանրամասն
05.12.19 ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ

Հարգելի ազատավանցիներ հրավիրում ենք Ձեզ մասնակցելու 2020 թվականի բջուջեի բաց և կառուցողական քննարկմանը` համայնքի հիմնախնդիրները լուծելու համար:
Հանրային քննարկումը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին ժամը 10:00-ին Ազատավանի վարչական շենքում:

10.11.19 ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՕՐ

1996թ. նոյեմբերի 10-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետությունում կազմավորվեց տեղական ինքնակառավարման համակարգը: Այսօր լրանում է տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման 23-րդ տարին:Ազատավանի համայնքապետարանը շնորհավորում է տեղական ինքնակառավարման մարմիններին, համայնքային ծառայողներին, ավագանու անդամներին տոնի կապակցությամբ։

1


Բոլորը
Տեսահոլովակ
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, գ. Ազատավան

093030002,094612206

azatavan.ararat@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԶԱՏԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner